Մեր մասին

   ORBIS GROUP — բազմապրոֆիլ, վստահելի և շահագործող մոտեցումներով հիմնված ընկերությունների միավորում:
   Խմբի հիմնադրման գաղափարը հիմնված է ծառայությունների որակի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդի համար ամենաարդյունավետ լուծումների ապահովման վրա։

  ORBIS GROUP խմբի կազմում ընդգրկված են

* «ORBIS LAW FIRM» իրավաբանական ընկերությունը

* «ORBIS CONSTRACTION» շինարարական ընկերությունը

* «ORBIS PRODUCTION CONSULTING» (արտադրական խորհրդատվություն)

   «ORBIS LAW FIRM» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում որակի, վստահելիության և բարձր մասնագիտական մշակույթի ձևավորման և զարգացման հստակ գաղափարախոսությամբ։

    Մենք մատուցում ենք համապարփակ իրավաբանական ծառայություններ իրավունքի գրեթե բոլոր ճյուղերում՝ ապահովելով արդյունավետ իրավական աջակցություն ինչպես բիզնեսին, այնպես էլ ֆիզիկական անձանց։

    Ընկերությունը համագործակցում է ՀՀ տարածքում գործող բազմաթիվ կազմակերպությունների հետ՝ ապահովելով նրանց գործունեության իրավական ուղեկցումը և աջակցությունը տարբեր գործընթացների շրջանակում։

   «ORBIS CONSTRUCTION» շինարարական ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ առաջնորդվելով «Կայունություն և որակ» կարգախոսով։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը կարողացել է հաստատել իր դիրքը շինարարական ոլորտում՝ հաջողությամբ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ և իր գործունեությամբ վերահաստատելով որդեգրած արժեքներին հավատարիմ մնալու սկզբունքը։

    «ORBIS CONSTRUCTION»-ը մատուցում է բացառապես բարձրորակ շինարարական ծառայություններ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և արդյունավետ աշխատանքային մեթոդներ։ Ընկերության թիմը առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով, ճշտապահությամբ և պատասխանատվության բարձր զգացումով, ինչը հնարավորություն է տալիս նույնիսկ բարդ նախագծերը իրականացնել հստակ և կարճ ժամկետներում։

    «ORBIS PRODUCTION CONSULTINGS» ընկերությունը առաջարկում է ամբողջական լուծումներ արտադրական գործընթացների բարելավման համար։ Մենք աջակցում ենք հումքի կառավարմանը, արտադրական մեխանիզմների օպտիմալացմանը, ինչպես նաև միջազգային և ներքին ստանդարտների ներդրմանը, որպեսզի ապահովվի բարձրորակ և արդյունավետ արտադրություն։ Մեր փորձառությունը թույլ է տալիս ընկերություններին ապահովել պրոֆեսիոնալ, հետևողական և արդի արտադրական գործընթացներ։

     ORBIS GROUP-ը ձգտում է բարձրացնել սպասարկման ստանդարտները և հանդիսանալ վստահելի գործընկեր՝ ինչպես իրավաբանական, այնպես էլ շինարարական ոլորտներում։ Մեր արժեքներն են՝ պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, թափանցիկությունը և հաճախորդի գոհունակությունը։