ORBIS LAW FIRM առաջարկում է լայնածավալ իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ, ներառյալ՝
* ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործընթացների ուղեկցում։
* Օտարերկրացիների համար կացության կարգավիճակի տրամադրում և հետագա հարցերի կարգավորում։
* Քաղաքացիական կացության ակտերի գրանցում և վերականգնում՝ ներառյալ ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան գրանցում, անվան փոփոխություն, որդեգրում, հայրության ճանաչում, ինչպես նաև կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրում։
* Անձնագրավորման գործընթացում զինծառայության հետ կապված հարցերի կարգավորում։
* Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում, անձնագրավորում և հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) տրամադրում։
* Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)։
* Աշխատանքային թույլտվությունների համակարգում գրանցում։
* Խորհրդատվություն հարկադիր կատարումն ապահովող մարմնում հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ։
* Տվյալների տրամադրում դատվածության և հետախուզման առկայության մասին։
* Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում, հաշվառումից հանման գործընթացի և նոր իրավաբանական անձի գրանցման ծառայություններ։
* ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների օգտագործման պարզաբանում և խորհրդատվություն։
* Մանրամասն տեղեկատվություն ՀՀ գործող նոտարների վճարովի ծառայությունների վերաբերյալ։
* Ապրանքային նշանների գրանցման գործընթացների կազմակերպում և խորհրդատվություն։
Մենք տրամադրում ենք ոչ միայն իրավաբանական խորհրդատվություն, այլև անհրաժեշտության դեպքում ապահովում ենք ներկայուցչություն պետական մարմիններում, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ լուծել ձեր հարցերը։
